Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի դեպքը․ ի՞նչ անել

991

ՍիվիլՆեթը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին պատուհասած դեպքը։ Հուլիսի 15-ի գիշերը, դեռևս չպարզված հանգամանքներում, բանակի և անվտանգության հետ որևէ կապ չունեցող և առողջական խնդիրներ ունեցող 34-ամյա Կարենը հայտնվել է Ադրբեջանում, որտեղ նա մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Նարեկ Հայրիյանը շաբաթ-կիրակի այցելել են Բերդավան, զրուցել նրա ճակատագրով մտահոգ հարազատների ու գյուղացիների հետ։