Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում, երբ Բերդավանը փակում է Երևան-Թբիլիսի ճանապարհը

1391

Նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի հարցին։ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գերեվարվել է հուլիսի 15-ին՝ անհայտ հանգամանքներում։ Ադրբեջանի կողմից առաջարկ է հնչել փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով։ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել հատկապես Արցախում դիվերսիա իրականացրած և երկու անձի սպանության համար դատապարտված Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին։ Փաշինյանն անընդունելի է համարում, որ բերդավանցիների բողոքի ցույցը, երբ նրանք փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։

—–

Փաշինյանի խոսքերից

Կինս երկու անգամ այցելել է Կարեն Ղազարյանի ընտանիքին։ Սակայն ակցիան հարցեր առաջացրեց։ Ո՞ւմ դեմ էր ուղղված այն։ Եթե Ադրբեջանի, ապա ինչու էր այդ ճանապարհը փակվում։ Եթե մեր դեմ էր՝ հարց՝ ինչո՞ւ է վարչապետի կինն այցելում ընտանիքին։

Եթե խոսքը նրա մասին է, որ ՀՀ-ն պետք է փոխանակման ջանքեր գործադրի, իհարկե պետք է գործադրի, բայց արդյոք այդ պրոցեսը պետք է համապատասխանի Հայաստանի շահերին, թե պետք է ասենք՝ ինչ գնով ուզում է լինի։

Այսինքն հարցեր են, որոնք պարզ չեն։

Եվս մեկ տղա կա, որը գերության մեջ է։ Ինչո՞ւ նրա համար ճանապարհ չի փակվում, որ որբանոցի՞ց է։

Եթե մեկը մեկին պետք է փոխանականենք, ի՞նչ տարբերակներ կան։ Մենք պե՞տք է գնանք դրան։ Երկու ադրբեջանցիները մարդ են սպանել։

Երկու Ռամիլ Սաֆարո՞վ ենք վերադարձնում Ադրբեջանին։

Ես հասկանում եմ և հարգանքով եմ վերաբերվում վշտին, բայց հայ-վրացական ճանապարհը փակել է անհասկանալի է ինձ համար։ Սա պարզ հարց չէ։ Որբանոցի տղայի մասին ո՞վ պետք է մտածի։ Թե որ նա ծնողներ չունի, չհիշենք նրա մասին։ Ես կհանդիպեմ Կարենի ծնողների հետ, կընդունեմ, կխոսեմ նրանց հետ։