«Մեկ հոգու սիրելը դժվար է»․ Բերդավանի ցույցի և գերեվարված Կարեն Ղազարյանի շուրջ

1369

Շաբաթ և կիրակի օրերին Տավուշի մարզում տեղի ունեցավ բողոքի ցույց, որի մասնակիցները, փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, կառավարությունից պահանջում էին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ։ Ի՞նչ են պահանջում Կարենի հարազատները, ի՞նչ են հայտարարում իշխանությունները, ինչպե՞ս է լուսաբանվում թեման՝ այս ամենի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Թաթուլ Հակոբյանի հետ։