Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը բեկանվել է

1790
ՀՀ Վճռաբեկ դատարանը այսօր՝ նոյեմբերի 15-ին, բեկանել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելի ճանաչելու վերաբերյալ։ Գործն ուղարկվել է նույն դատարան վերաքննության։

Դատարանը գլխավոր դատախազի բողոքը բավարարել է մասնակիորեն, իսկ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ մերժել։

Վճռաբեկ դատարանը որոշել է նաև Սահմանադրական դատարան ուղարկել կալանավորման վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթը՝ դրա սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ առաջին կարծիքը բացասական է. «Ինձ մոտ տպավորություն է, որ նախագահի անձեռնմխելիության հարցերը կարգավորված չեն, ու ուղարկվեց Սահմանադրական դատարան, որ այդ հարցը լուծվի»,- ասել է նա։