Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Գյումրիի «Շիրակ»-ից «քաշել է» 100 հազար դրամ

1098

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կարգապահական կոմիտեի նոյեմբերի 15-ի նիստում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100 հազար դրամով:

Ակումբը 50 հազար դրամով տուգանվել է ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-2019 թթ. առաջնության «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղի տեսագրությունը ՀՖՖ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար: Եվս 50 հազարով ակումբը տուգանվել է նույն խաղում հետևյալ պատճառով. տեղադրված կողային տեսախցիկները չեն եղել յուրաքանչյուր կիսադաշտի տուգանային հրապարակի գծի ուղությամբ:

Ավելի վաղ, նոյեմբերի 13-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը բաց նամակ էր հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ դժգոհելով մրցավարության կողմնակալ պահվածքից՝ նկատի ունենալով նույն «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղը, որն ավարտվել էր գյումրեցիների հաղթանակով՝ 1-0 հաշվով:

Սահակյանը ՀՖՖ-ից խնդրել էր «Շիրակի» և երևանյան թիմերի միջև հանդիպմանը չնշանակել մրցավարական անձնակազմ ոչ Երևանից, ոչ էլ Գյումրիից:

«Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղից հետո «Շիրակ» ֆուտբոլային ակումբը իր Ֆեյսբուքի էջում տեղադրել էր տեսանյութ, որտեղ մրցավարի կողմից ակնհայտ գոլը չի հաշվվում, ինչպես նաև վտանգավոր գոտում «Շիրակ»-ի դեմ տուգանային հարված է «հորինվում»: Բացի այդ, ակումբը անհասկանալի էր որակել գլխավոր մրցավարի կողմից խաղավերջում 5 րոպե ավելացնելը, երբ խաղի ընթացքում զգալի դադարներ չէին եղել:

«Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղը սպասարկել էր մրցավարական հետևյալ անձնակազմը.

Մրցավար` Սուրեն Բալիյան (Երևան)
Մրց. 1-ին օգն.` Էրիկ Արևշատյան (Երևան)
Մրց. 2-րդ օգն.` Խաչատուր Հովհաննիսյան (Երևան)
4-րդ պ-նյա` Արթուր Ալեքսանյան (Երևան)
Տեսուչ` Կարեն Նալբանդյան (Երևան)
Մրց. 1-ին լր. օգն.` Աշոտ Ղալթախչյան (Իջևան)
Մրց. 2-րդ լր. օգն.` Շահեն Աղայան (Կապան)

 

Դիտել նաև՝

Քաղաքականություն և ֆուտբոլ. զրույց Արման Սահակյանի հետ