Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը HSBC-ում գրավ է դրված 26 մլն դոլարով

1188

Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը HSBC բանկում գրավ է դրված 26 մլն դոլարով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Նա նշել է, որ անգամ գրավից հանելուց հետո այն կրկին ըստ նշանակության օգտագործելը շատ բարդ կլինի: Վերակառուցման համար անհրաժեշտ կլինի շատ ավելին, քանի գրավն է՝ մի քանի տասնյակ մլն դոլարներ: Բացի այդ՝ փաստ չէ, որ վերակառուցումից հետո ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն թույլ կտան այնտեղ հանդիպումներ անցկացնել: Այն մի շարք առումներով չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին, օրինակ, ճանապարհներն են նեղ, տեղանքն է անհարմար, Վենեցյանի խոսքերն է մեջբերում Հայկական ժամանակը:

ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն մշտապես փոփոխում ու խստացնում են իրենց ստանդարտները: Այդ պատճառով գուցե մոտ ապագայում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտին էլ արգելեն միջազգային հանդիպումներ ընդունել: Այդ պատճառով ֆեդերացիան նախաձեռնել է նոր՝ «Ազգային», մարզադաշտի կառուցում:

Տեղանքը դեռ որոշված չէ: Տեղավորելու է 33 հազար հանդիսական: Մարզադաշտի տարածք է տեղափոխվելու ֆեդերացիան: Վանեցյանը ցանկանում է, որ այն ընդունի Եվրոպա լիգայի եզրափակիչը: Առաջիկայում նա հանդիպելու է ներդրողների հետ: