ՀՀԿ-ն Նիկոլին հանում է բարիկադների վրա․ Արամ Սարգսյան

1738

Նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր և Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է ներքաղաքական զարգացումներին և դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Սարգսյանը, որի կուսակցությունը ԵԼՔ և ԼՈՒՅՍ դաշինքների մաս է(ր) և ինքն էր այդ բառերի ընտրության հեղինակը, ընտրություններից առաջ դաշինք է կազմել Ազատ դեմոկրատներ կուսակցության հետ՝ ՄԵՆՔ անունով։ Նա նկատում է, որ նախկին իշխանական ուժը՝ ՀՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանին հանում է բարիկադների վրա, և այդ պայքարում ՀՀԿ-ն ջախջախվելու է։