Գոմք (Գոմուր), Ախտա և Կապույտ (Գյաբութ) գյուղերի բնակչությունը 1831-1931 թվականներին

3636

Գոմք (Գոմուր), Ախտա և Կապույտ (Գյաբութ) գյուղերը գտնվում են Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանում՝ Զառիթափ և Արտավան գյուղերի հարևանությամբ, Արփա գետի ձախ ափին:

Գոմքը նախկինում կրել է Գոմուր, Գյումուր, Ախտա Յուխարի, իսկ ավելի վաղ՝ կրկին Գոմք անունները: Գոմք է վերանվանվել 1991 թ ապրիլի 3-ին։

Գոմք/Գոմոր գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 27 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 285 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 293 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 353 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 365 հոգի

1914 թվական – 365 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 400 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 388 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 155 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար

1926 թվական – 200 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք

1931 թվական – 316 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Ախտա գյուղը գտնվում է Գոմքից 3 կմ հարավ-արևելք:

Ախտա գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 187 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 290 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 304 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 426 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 365 հոգի

1914 թվական – 458 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 504 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 463 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 129 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար

1926 թվական – 131 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք

1931 թվական – 199 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Կապույտ գյուղը գտնվում է Գոմքից 3 կմ հարավ-արևելք:

Կապույտ/Գյաբութ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 35 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 116 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 113 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 159 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 140 հոգի

1914 թվական – 140 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 154 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 107 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 33 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար

1926 թվական – 125 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 5-ը՝ հայ, 120-ը՝ թուրք

1931 թվական – 181 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Տեսարան Կապույտ գյուղից