Մեր ռազմական թատերաբեմում կործանիչ ավիացիան անելիք չունի․ Արթուր Աղաբեկյան

844

Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է

Այսօր լսեցի [Հայաստանի] Պաշտպանության նախարարի [Դավիթ Տոնոյան] խոսքը, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ռազմական կործանիչ ավիացիա։

Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս, մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։

Ի դեպ, այս կարծիքին է նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը։