Արտավան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վայոց Ձոր

3659

Արտավան գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանում՝ Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում, ծովի մակերևույթից ավելի քան 1800 մ բարձրության վրա, մարզկենտրոն Եղեգնաձորից 32 կմ հարավ-արևելք։

Մինչև 1950 թվականի ապրիլի 19-ը կրել է Ջուլ անունը:

Ջուլ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 117 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 708 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 899 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 1214 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 1222 հոգի

1914 թվական – 1222 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1344 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1007 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 954 հոգի, որից 237-ը՝ հայ, 717-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 531 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 100-ը՝ հայ, 431-ը՝ թուրք

1931 թվական – 950 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Պատմաբան, Վայոց Ձորի Արենի գյուղի բնակիչ Աշոտ Սիմոնյանը գրում է․

Գյուղատնտեսական հարուստ ռեսուրսներ ունեցող, սակայն աղքատության մեջ օրեօր դատարկվող Վայոց Ձորի ամենից գեղեցիկ անկյուններից մեկը․ ռուսական տիրապետության ժամանակներում ամենից մեծաքանակ բնակչություն ունեցող թրքաբնակ /նաև լեզգիներ էին ապրում/ գյուղն էր։ Գտնվելով Զանգեզուրի և Նախիջևանի սահմանագծին, ստրատեգիական մեծ նշանակություն ուներ և բազում կռիվների թատերաբեմ էր 1917-21թթ.։ 1949թ. հայտնի որոշումներով այստեղի թուրքերի մեծ մասին տեղափոխեցին Օրդուբադի և Եվլախի շրջաններ և նրանց տեղը ապաբնակեցրին սակավաջուր Աղխաչ գյուղի բնակիչներին, նաև Վայոց Ձորի այլ՝ Գնդեվազ, Գորադիզ գյուղերից մի քանի ընտանիքներ։ Դժվար չէ կռահել, որ այս գյուղը ևս ՀՀԿ-ի ՛՛Համայնքների խոշորացման՛՛ ազգադավ քաղաքականության շարունակվելու դեպքում կլրացնի Վայոց Ձորի տասնյակ մեռյալ բնակավայրերի շարքը։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝