Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հեղինակից՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից, ստացել է «Հայկական թավշյա հեղափոխություն» հատորը:
Գրքում ներկայացված է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած մարտի 31-ից (երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը) մինչև մայիսի 8-ը, երբ խորհրդարանի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ: