Սերժ Սարգսյանի նախագահության ամեն օր Հայաստանից հեռացել և չի վերադարձել 102 մարդ

1935

Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարվա ընթացքում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 372.800 մարդ, այսինքն՝ տարեկան ավելի քան 37 հազար քաղաքացի:

Պատկերավոր ասած՝ Սերժ Սարգսյանի նախագահության ամեն տարում Հայաստանը դատարկվել է մեկ ամբողջական Կապան քաղաքով:

Եթե արտագաղթի թվերը ներկայացնենք օրերով, ապա ամեն օր երկրից հեռացել և չի վերադարձել 102 մարդ:

Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ 2040-ին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել 4 միլիոնի: