Նեմանյա Մատիչ․ «Դուք ռմբակոծել եք իմ երկիրը, ես չեմ հագնի այս մարզաշապիկը»

1146

«Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Անգլիայի Պրեմյեր լիգայի շրջանակում կայացած «Բորնմութի» դեմ խաղում (2-1) հրաժարվել է հագնել մարզաշապիկը, որի սիմվոլը բրիտանացի զինվորների զոհերի հիշատակին էր նվիրված։ Նաև նվիրված էր այն զինծառայողներին, ովքեր զոհվել են ՆԱՏՕ-ի զորքերում, գրում է armfootball.com-ը։

«Դուք ռմբակոծել եք իմ երկիրը։ Ես ոչ մի կերպ սա չեմ հագնի։ Եթե պետք լինի՝ կհեռանամ Անգլիայից ու «Մանչեսթեր Յունայթեդից»,- այդ խոսքերից հետո ֆուտբոլիստը խորհրդանիշ ծաղիկը նետել է գետնին։