Հանձնարարական եմ տվել արտգործնախարարին, որ արդարությունը վերականգնվի այնտեղ, որտեղ հնարավոր է։ Փաշինյանը նշեց, որ աշխատանքից ազատված դիվանագետներից Արմեն Բայբուրդյանը [ԱԳ նախկին փոխնախարար] արդեն իսկ նշանակվել է Հայաստանի գլխավոր հյուպատոս Լոս Անջելեսում։
2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մի խումբ բարձրաստիճան դիվանագետներ հեռացվել էին ԱԳՆ համակարգից, քանի որ իրենց համերաշխությունն էին հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժմանը։
Ազատության հրապարակում այդ մարդկանց անունները կարդացել էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
https://www.aniarc.am/2018/10/31/nikol-pashinyan-23-february-2008-diplomats/