Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է․ Սասուն Խաչատրյան

1144
01.03.08. Yerevan, Miting oppozicii u posolstvi Franci

Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով, ասել է Խաչատրյանը:

«Ես հիմա չեմ կարող ասել, որ այդ բոլոր հազարն էլ բանակի զենքերից են եղել, բայց ապացույցները խոսում են այն մասին, որ առնվազն հազար պարկուճ փոխվել է. իրեղեն ապացույց հանդիսացող 1000 պարկուճներ փոխարինվել են Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով։ Ներքին զորքերի այդ զենքերը կան»,- ըստ Ազատության ասել է Խաչատրյանը։

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև Յուրի Խաչատուրովին։

Արխիվային լուսանկար, 2008 թ․ մարտ