Այսօր, հոկտեմբերի 31-ին, Մոսկվայում բնակվող և արմատներով նոյեմբերյանցի մի հայ գործարար, ով չցանկացավ անունը հրապարակել, «Դովեղ» ֆուտբոլային ակումբին խոստացավ փոխանցել 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Այս գումարը, նվիրատուի ցանկությամբ, օգտագործվելու է թիմի առաջիկա 4 հանդիպումների համար:
Այս տարի՝ 2018-ին, մենք ունենք 4 հանդիպում.
նոյեմբերի 3-ին Երևանում «Գանձասարի» հետ, գավաթի խաղ,
նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանում Իջևանի «Նիկարմի» հետ, առաջնության խաղ,
նոյեմբերի 14-ին Վանաձորում ՎՖԴ-ի հետ, առաջնության խաղ, և
նոյեմբերի 28-ին Նոյեմբերյանում «Գանձասարի» հետ, գավաթի խաղ:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Մոսկվայում բնակվող հայ գործարարին՝ նվիրատվության համար։ Սա թանկ նվեր է Հայաստան-Ադրբեջան սահմանին բնակվող Տավուշի մարզի մանուկ և պատանի ֆուտբոլիստներին և նրանց ծնողներին։
«Դովեղ» ֆուտբոլային ակումբ
31 հոկտեմբերի, 2018 թ