Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից ռևանշի երեք փորձ. Նիկոլ Փաշինյանի ելույթը Աժ-ում՝ 24 հոկտեմբեր, 2018

821

Մինչ օրս երեք այդպիսի փորձ է եղել ռեւանշի հասնելու. առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը, սակայն ձախողվեց հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ եւ հուժկու մերժման պատճառով: Երկրորդը՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր…. բայց ընդամենը երկու ժամվա ընթացքում ՀՀ շուրջ 80.000 քաղաքացի շրջափակեց ԱԺ շենքը եւ ցույց տվեցին, որ ժողովրդի քաղաքական գործոնը բացառելու բոլոր փորձերը՝ առանց բացառության բոլոր փորձերը կարժանանան ընդարձակ ժողովրդական դիմադրության: Ռեւանշի հասնելու երրորդ քայլը այս երկուշաբթի ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, բոյկոտեց եւ տապալեց ԸՕ առաջակվող փոփոխությունները: