Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երեք մակարդակ ունի

983

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հոկտեմբերի 24-ին հայտարարել է, որ Ղարաբաղի խնդրի լուծման համար հարկավոր է հաշվի առնել ինչպես Հայաստանի և Արցախի, այնպես էլ Ադրբեջանի հասարակությունների կարծիքը։ «Մենք ուզում ենք լուծման հասնել, որ նոր պայթյո՞ւն առաջացնի, թե՞ մենք ուզում ենք լուծման հասնել, որ լուծում լինի»,- ասել է նա: Նաև ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ամենօրյա ռեժիմով գործում է օպերատիվ կապ։
ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը և Թաթուլ Հակոբյանը քննարկում են Փաշինյանի հայտարարությունները։