Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է «Կարսի մարզը Հայաստանի Հանրապետութեան կազմում (1919 Ապրիլ – 1920 Հոկտեմբեր). Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանեանի յուշերը» հատորը՝ աշխատասիրությամբ դոկտոր, պրոֆեսոր Վոլոդյա Հարությունյանի։
Հայաստանի Հանրապետության Վանանդի (Կարս) առաջին և միակ հայ նահանգապետ, ներքին գործերի փոխնախարար, զորավար Ստեփան Ղորղանյանի ստվարածավալ հուշագրության շնորհիվ առաջին անգամ ամբողջապես բացահայտվում է 1920 թ. Կարսի դավադիր հանձնման իրական պատմությունը։