Ռոբերտ Քոչարյանը կրկին խոսել ու քննադատել է Նիկոլ Փաշինյանին

1138

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Bloomberg լրատվական գործակալությանը տված հարցազրույցում քննադատել է երկրի նոր իշխանությունների «հեղափոխական ռոմանտիզմը», բայց միևնույն ժամանակ ասել, որ այս պահին իր առջև նպատակ չի դրել բարձր պաշտոնի վերադառնալ, գրում է Ազատությունը:

«Ես նկատում եմ նոր կառավարության թերությունները, դրանք ռացիոնալ քննադատության կարիք ունեն», – ասել է Քոչարյանը, սակայն, չի նշել, թե ինչը կփոխեր ինքը: