ՀՅԴ օրակարգում վարչապետ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա. Արսեն Համբարձումյան

1471

Դաշնակցության օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

«Կարծում ենք, որ քաղաքական ուժերի միջև փոխվստահությունը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ստորագրված փաստաթուղթ։ Եթե հետագա քննարկումների ընթացքում դրա անհրաժեշտությունը կառաջանա, պատրաստ ենք նաև քննարկել այդ տարբերակը, բայց այսօր մեր օրակարգում նման հարց չունենք։ Մենք բազմիցս ասել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը կասկածի տակ չի կարող դրվել»,- ասել է նա: