Թաթուլ Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ

1715

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը հունվարի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիզաոր դեսպան, Ն. Գ. տիկին Նորա Արիսյանի հետ:

Զրույցը, որ տեղի է ունեցել Երևանում Սիրիայի դեսպանության շենքում, տևել է մեկուկես ժամ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Սիրիա դիվանագիտական հարաբերություններին՝ շեշտադրելով մշակութային և կրթական ոլորտը: Խոսվել է նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Թաթուլ Հակոբյանը հակիրճ ներկայացրել է նաև ԱՆԻ կենտրոնի գործունեությունը, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև՝ Հայաստանում Սիրիայի դեսպանության գրադարանին նվիրել իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

2 հունվարի, 2023թ