Սերժ Սարգսյանի գրասենյակն Ազատության պողոտայում կեցավայրի ստացման պահանջ չի ներկայացրել. Նաիրի Պետրոսյան

914
Armenian President Serzh Sargsyan (C) arrives at Planalto Palace in Brasilia, August 12, 2016, to meet Brazilian acting President Michel Temer. Sargsyan is the first president to be on visit oficial after Temer replaced suspended Brazilian President Dilma Rousseff. / AFP / ANDRESSA ANHOLETE (Photo credit should read ANDRESSA ANHOLETE/AFP/Getty Images)

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այդ մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ Նա նշեց, որ գրասենյակը որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն առավել ևս չի պահանջել:

«Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ չի ներկայացրել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել էինք, որ նախագահ Սարգսյանի համար կեցավայր ընտրելու հարցում որպես չափանիշ ընդունվելու են ՀՀ առաջին և երկրորդ նախագահների համար արդեն գտնված լուծումները: Լուծումը պետք է լիներ տրամաբանական՝ համապատասխանելով նման կեցավայրի անվտանգության պահանջներին», – ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել ընդունել կառավարության կողմից առաջարկված կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով:

«Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից՝ տեղափոխվելով այլ առանձնատուն», – տեղեկացրեց Նաիրի Պետրոսյանը:

Աղբյուրը՝ www.aysor.am

Կարդալ նաև՝ 

Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան ևս մեկ առաջարկից, որի գինը 1.3 միլիոն դոլար է