ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական նախարարները հեռացված են աշխատանքից. Նիկոլ Փաշինյան

1457

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ստորագրեց կառավարության որոշ նախարարներին ազատելու մասին որոշումները:

Այդ նախարարներն են` Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար` Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարար` Աշոտ Հակոբյանը, գյուղատնտեսության նախարար` Արթուր Խաչատրյանը:

Աշխատանքից կազատվեն նաև այդ ուժերը ներկայացնող մարզպետները:

«Երեկ եւ այսօր Հանրապետական, ԲՀԿ եւ Դաշնակցություն կուսակցությունների պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակել:

Այսօր այդ նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի հետ միասին ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:

Մեր առաջին քայլը ԲՀԿ եւ Դաշնկցություն կուսակցությունների անդամ նախարարներն ու մարզպետները: Նրանք կարող են արդեն իսկ իրենց ազատված համարել», ասաց Փաշինյանը իր ելույթում և հենց Բաղրամյան պողոտայում ստորագրեց նախարարների ազատման հրամանները:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկացել է մնալ եւ աշխատել մեզ հետ, այդ ցնկությունը ունենք նաեւ մենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կսպասեն նաեւ նախագահի ստորագրություններին, իսկ կառավարության նիստում կքննարկեն մարզպետների հեռացման հարցը: