Մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին փուլի պատասխան խաղում Նոյեմբերյանի «Դովեղը» սեպտեմբերի 26-ին Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում 3-0 չոր հաշվով վստահ հաղթանակ տարավ Իջևանի «Նիկարմ» թիմի նկատմամբ:
Առաջին խաղում «Դովեղը» մրցակցի դաշտում՝ Իջևանում, 1-3 հաշվով պարտություն էր կրել «Նիկարմ»-ից: Երկու խաղերի արդյունքում «Դովեղը» հաղթեց 4-3 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: «Դովեղ»-ից գոլերը խփեցին Հովհաննես Վարդանյանը և Էդմոն Խաչիկյանը՝ 2 անգամ:
Օպերատոր և մոնտաժող՝ Արմեն Հակոբյան