ՀՅԴ-ն կառավարությունից հետ է կանչում իր նախարարներին

668

Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, ՀՅԴաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։

Այդ մասին Երկիր Մեդիայի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։