Մասիս Մայիլյանին Սուխումում ընդունել է Աբխազիայի արտգործնախարարը

1160

Սեպտեմբերի 29-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Սուխումում հանդիպել է Աբխազիայի իր գործընկեր Դաուր Կովեի հետ։

Մայիլյանը շնորհավորել է գործընկերոջը Աբխազիայի Ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարօրություն, նոր հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին   քաղաքական գերատեսչությունների համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունների վերաբերյալ մի շարք հարցեր։

Մասիս Մայիլյանը Դաուր Կովեին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով: