1996-ի սեպտեմբերին՝ նախագահ, 2016-ի սեպտեմբերին՝ մեդալակիր

3011
RA President Serzh Sargsyan handed awards on the occasion of the 25th anniversary of Armenia's independence at the RA Presidential Residence

1996-ի սեպտեմբերին Հայաստանի Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին անվանեց դավաճան, հանցագործ:

“Ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդի այն մասը, որ քվեարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, այլ նաեւ ամբողջ ժողովուրդը կդատապարտի այս մի խումբ դավաճաններին, այդ մի խումբ հանցագործների արարքը, եւ վստահեցնում եմ, որ այն մարդիկ, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, անպայման պատասխանության  կենթարկվեն”, սեպտեմբերի 26-ի կեսգիշերային հայտնի ելույթի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Այն օրերին Վազգեն Մանուկյանը հայտարարում էր, որ ինքն է ընտրվել նախագահ:

Ուղիղ 20 տարի անց Սերժ Սարգսյանը իր իսկ կողմից ստեղծած Հանրային խորհրդի և այդ կառույցի նախագահ նշանակած Վազգեն Մանուկյանին պարգևատրեց մեդալով:

2000-ական թվականների կեսերին Սարգսյանը և Մանուկյանը հրապարակավ վիրավորանքներ ուղղեցին միմյանց հասցեին: Մանուկյանը Սարգսյանին անվանեց իդիոտ, որին ի պատասխան Սարգսյանը ասաց՝ իդիոտը դու ես: