Լուկա Մոդրիչը՝ աշխարհում 2018-ի լավագույն ֆուտբոլիստ

674

Սեպտեմբերի 24-ին Լոնդոնում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի՝ «The Best» մրցանակաբաշխությունը:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան և Խորվաթիայի հավաքականի առաջատար Լուկա Մոդրիչը:

Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին Մոդրիչը, Կրիշտիանու Ռոնալդուն և Մոհամեդ Սալահը:

Լավագույն դարպասապահի կոչմանն արժանացել է Տիբո Կուրտուան:

Լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի հավաքական գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Լավագույն գոլ անվանակարգում հաղթող է ճանաչվել Մոհամեդ Սալահը:

2018-ի խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»),

Պաշտպաններ – Դանի Ալվես (ՊՍԺ), Ռաֆաել Վարան («Ռեալ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»),

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Նգոլո Կանտե («Չելսի»), Էդեն Ազար («Չելսի»),

Հարձակվողներ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)