Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ Սեդրակ Քոչարյանը՝ Վանեցյանին

1480

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին, գրում է Հայկական Ժամանակը:

Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին: Թե ինչն է Քոչարյանը համարել զրպարտություն, դեռ պարզ չէ:

Քոչարյանի որդի Սեդրակն էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Արա Պապյանի:

Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ եւ բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել: