ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

1635

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ, այսօր, սեպտեմբերի 22-ին, ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Ժողովին ներկա չէր Ռուբեն Հայրապետյանը, ով 16 տարի գլխավորել է ֆեդերացիան:

ՀՖՖ գործկոմի անդամներ են ընտրվել Արսեն Թորոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Հիրաչ Յագանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Թովմաս Գրիգորյանը, Խաչատուր Ադումյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Կարեն Շաբոյանը, Մարինա Թաշչյանը: