«Դովեղ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել է 20 հատ գնդակ

1032

Մինչև 16 տարեկանների ՀՀ ֆուտբոլի առաջնությանը մասնակցող Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որպես նվիրատվություն, ստացել է 20 հատ գնդակ և պարապմունքների համար նախատեսված կոներ՝ 25 հատ:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Հիշեցնենք, որ 2018-2019 թթ. ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների առաջնության (Բ ենթախումբ) առաջին հանդիպումը «Դովեղ»-ը անց կկացնի սեպտեմբերի 20-ին, ժամը 16.30-ին Մասիսի քաղաքային մարզադաշտում՝ հյուրընկալվելով «Զովունի» թիմին: