«Դովեղ» ֆուտբոլային ակումբը Սան Ֆրանցիսկոյում բնակվող հայ ընտանիքից ստացել է 500 դոլար նվիրատվություն

848

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը, մինչև 16 տարեկանների ՀՀ ֆուտբոլի առաջնությանը մասնակցող թիմի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով, ստացել է 500 ԱՄՆ դոլար նվիրատվություն:

Օրերս նվիրատվությունը առձեռն կատարել է Սան Ֆրանցիսկոյում բնակվող մի հայ ընտանիք, որը չի ցանկացել, որ անունը հրապարակվի:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում նվիրատվության համար:

Հիշեցնենք, որ 2018-2019 թթ. ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների առաջնության (Բ ենթախումբ) առաջին հանդիպումը «Դովեղ»-ը անց կկացնի սեպտեմբերի 20-ին, ժամը 16.30-ին Մասիսի քաղաքային մարզադաշտում՝ հյուրընկալվելով «Զովունի» թիմին: