Քոչարյանը 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ձեռք է բերել Կոնգրես հյուրանոցը. Վանեցյան

2084

Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը դուրս են եկել պայքարի մի մեքենայի դեմ, որն ունի թե՛ գումարներ, թե՛ իշխանական լծակներ, ասել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին կայացած ասուլիսում:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին, Վանեցյանն ասել է, որ իրենք փաստերով կխոսեն և կասեն, թե ով ինչ ունի. «Կհրապարակենք՝ ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք՝ այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ-տասը օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է»: