Տաշիրի (Վորոնցովկա, Կալինինո) շրջանի միացումը Հայաստանին

6522

Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին 

Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: «Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.

Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

Պարսկական տիրապետության ժամանակ Կալինինոյի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, 1801-ից միացվել է Ռուսական կայսրությանը՝ Թիֆլիսի նահանգի Լոռի-Բորչալուի գավառի՝ Ղազախ-Շամշադինի դիստանցիայի, 1919-20 թվականներին՝ Լոռու «Չեզոք գոտու» մեջ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի ստեղծվելը կազմել է Փամբակ-Լոռու գավառի Վորոնցովկա գավառամասը։

Կալինինոյի շրջանը կազմավորվել է1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 690 կմ² է: 1962-1964 թվականներին միացած էր Ստեփանավանի շրջանին։ Այսօր Լոռու մարզի կազմում է: