Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել Հայաստանից եւ չի էլ կարող մեկնել

1023

Արդեն 2 օր է՝ համացանցում լուրեր են շրջանառվում, թե Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: Նշվում է, թե նա Մոսկվայում է:

Հայաստանից մեկնելու մասին լուրերը, ըստ էության, չի հերքել նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Սեպտեմբերի 1-ին նա «168 ժամ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից:

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց ճշտել, որ իրականում Քոչարյանը Հայաստանից չի մեկնել եւ չի էլ կարող մեկնել, քանի որ նրա անձնագրերը (խոսքը նաեւ դիվանագիտական անձնագրի մասին է) գտնվում են իրավապահ մարմինների մոտ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաստատում է «ՀԺ»-ի այն տեղեկությունները, որ իրականում Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել Հայաստանից: «Նա Հայաստանում է, չի մեկնել, բայց այլ մանրամասներ չենք կարող ասել»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: