ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել նրանց հետ, ովքեր կիսում են իրենց մոտեցումներն ու մտահոգությունները

745

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնալու մեկ ճանապարհ կա՝  երկու անգամ վարչապետ չընտրելն է, ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Պետք է գնանք ընտրությունների, հարգելով սահմանադրական այն կարգը, որը կա: Եթե ինչ-որ դավադրություններ են տեսնում, ինչը վարչապետի խոսքից կարելի է նկատել, ես դրա հիմքերը չեմ տեսնում: Առայժմ այդպիսի բան չի երևացել, որ մի բան պայմանավորվենք, չարվի: Ես չեմ կարծում, որ Ազգային ժողովն իր այսօրվա կարգավիճակով որևէ կերպ խոչընդոտում է գործադիրի աշխատանքներին: Ես այսօր Ազգային ժողովին չեմ տեսնում ապակառուցողական վիճակի մեջ»:

ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած անձի հետ, ով կիսում է նրանց մոտեցումներն ու մտահոգությունները:

«Ով ուզում է լինի, թե չէ հակառակը, որ լիներ, մենք ՀԱԿ-ի հետ միասին քառյակ չպետք է կազմեինք։ Մենք Լևոն Տեր-Պետրոսյանին ընդունել ենք մեր Գերագույն մարմին, մենք համարել ենք, որ ճիշտը դա է և մեր երկրում թշնամիներ չպետք է ունենանք»։

Եթե ժողովուրդն է որոշում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, Ռուստամյանի խոսքով, ամբողջ աշխարհը ժողովրդի իշխանությունը հասկանում է մեկ ձևով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ: Չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշում:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին աջակցելուն, Արմեն Ռուստամյանը նշեց, որ անվերապահ որևէ մեկին չեն աջակցում:

«Դատարանը մեղավոր կճանաչի, ամենախիստ պատիժը կտա, թող տա, կվերջանա հարցը, բայց պետք չէ դատարանից առաջ անցնել։ Էդպես կարելի է ցանկացածին դատել, այս մեկը դուրս չգա և ինչ մեղադրանք ասես կարող են ներկայացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Ա1