«Հայաստան․ Թավշյա հեղափոխությունից հետո». Թաթուլ Հակոբյանը խոսել է Գլենդեյլում

884

Կազմակերպությամբ Նոր սերունդ մշակութային միության`ուրբաթ, օգոստոսի 24-ի երեկոյան, Գլենդեյլի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հրապարակային հանդիպում ՍԻՎԻԼՆԵԹ-ի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբյանը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին պատմեց ներսից, բացատրեց, թե ինչպես հնարավոր եղավ իշխանությունից անարյուն հեռացնել Սերժ Սարգսյանին, ովքեր էին հեղափոխության հիմնական դերակատարներն ու խմբերը, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հակոբյանը պատասխանեց շուրջ 150 ներկաների բազմապիսի հարցերի, ներկայացրեց իր և իր կենտրոնի վերջին հրատարակությունները, մասնավորապես՝ ՍԴՀԿ նշանավոր գործիչ և կուսակցության հիմնադիրներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» գիրքըՀայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք աշխատությունները, երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Ռուբեն Տեր Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» և այլ հատորներ:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն