Մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը նախապատրաստվող Նոյեմբերյանի «Դովեղ» թիմը օգոստոսի 14-ին չորրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց:
Մրցակիցը Կողբի «Զիկատար» թիմն էր, որը նույնպես նախապատրաստվում է մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը: Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած խաղը ավարտվեց «Դովեղ»-ի հաղթանակով՝ 4-2:
Օգոստոսի 16-ին «Դովեղը» ընկերական հանդիպում կանցկացնի մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը նախապատրաստվող Իջևանի «Նիկարմ» թիմի հետ:
Հանիպումը տեղի կունենա Իջևանի քաղաքային մարզադաշտում: