Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ է մեկնել՝ տեսակցելու մորը

1237

Կարճատև արտերկրյա այցից հետո Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ վերադարձել է Հայաստան, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

Պետրոսյանը նաև նշել է, որ Սերժ Սարգսյանը այժմ գտնվում է Ստեփանակերտում, ուր մեկնել է՝ տեսակցելու մորը: