Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, այս մասին հաղորդում է կրթության և գիտության նախարարությունը:
«Տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 24 անդամից 14-ը։ Նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել: