Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին

2675

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով (Արդարադատության իրականացմանը եւ քննոււթյան խոչընդոտելը): Նրա նկամամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մի քանի օր առաջ սույն գործով կանչվել էր հարցաքննության:

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս հետախուզման մեջ է. Այս պահին կալանքի տակ է գտնվում միայն Քոչարյանը:

Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26- ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները: Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին համարվում էր նրա իշխանության գորշ կարդինալը, գրում է Հայկական ժամանակը: