Պետք չէ անտեղի սրել հայ-ռուսական հարաբերությունները

1165

ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը և Թաթուլ Հակոբյանը զրուցում են հայ-ռուսական հարբերություններում առաջացած լարվածության մասին, նշում, որ պետք է զգույշ լինել և անտեղի չլարել այդ հարաբերությունները։

Ռուսաստանը կոշտ է արձագանքել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու Հայաստանի իշխանությունների որոշմանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանությունները խախտում են քաղաքական նախորդներին չհետապնդելու խոստումը։ Արտգործնախարար Լավրովին Հայաստանը արձագանքել է ԱԳՆ խոսնակի մակարդակով։ Ռուսական մամուլում արդեն հրապարակումներ կան, որ Մոսկվան կանգնեցրել է 100 միլիոն դոլարի զենքի մատակարարումը, որը տրամադրվում էր միջպետական վարկի շրջանակում։