41 պատգամավոր միջնորդում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար

4814

38 պատգամավոր կամ 105 հոգանոց խորհրդարանի ավելի քան մեկ երրորդը, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ստորագրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության տակ․ Yerevan.Today կայքի հետ զրույցում այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ստորագրահավաքը շարունակվում է:

Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին՝ 2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։