Շարմազանովը անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդել Քոչարյանի համար

1952

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հնարավոր է դիմի գլխավոր դատախազին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, հաղորդում է Ազատությունը:

«Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ դիմել գլխավոր դատախազին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի: Համոզված եմ, այս նախաձեռնությանը կմիանան բավականաչափ թվով պատգամավորներ»,- այսօր ռուսական «Ինտերֆաքս»-ին ասել է Շարմազանովը: