Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով

1734

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկու ամսով կալանավորվել Արցախի առաջին նախագահ (1994-1997) և Հայաստանի երկրորդ նախագահ (1998-2008) Ռոբերտ Քոչարյանին:

Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը Ազատությանը ասել է, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը: Քոչարյանը հայտարարությամբ հանդես չի եկել, դատարանի որոշումը «շատ հանգիստ» է ընդունել:

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: