«Ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ: Ո՞ւր պետք է փախչեմ»

1166

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել  «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանին, որտեղ խոսել է իր հարցաքննության, 2008թ մարտի 1-ի գործի մասին:

«Կանչել են ինձ վկայի կարգավիճակով, բայց հենց քննիչի առաջին նախադասությունը հետևյալն էր՝ կարգավիճակը փոխում են և իմ նկատմամբ մեղադրանք են առաջադրում։ Ըստ էության, հարցաքննությունը եղել է մեղադրյալի կարգավիճակով»,- ասաց նա:

Քոչարյանը վստահ է`  իր նկատմամբ ներկայացրած մեղադրանք հորինված է եւ շինծու, իրեն քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացնելու փորձ:

«Ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ: Ո՞ւր պետք է փախչեմ»,- ասաց նա: