Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը Հայաստան-Թուրքիա սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են: Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: