Հայկական թավշյա հեղափոխության առաջնորդներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հիշում են ապրիլյան օրերը, երբ հայ ժողովուրդը Երևանի փողոցներում և Հայաստանի ու Սփյուռքի բազմաթիվ վայրերում մերժում էր Սերժին: Նազարյանը պատմում է, թե ինչպես են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները արձագանքել, երբ մարտին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Գյումրիից Երևան քայլարշավի մտադրությունը: Ապրիլի 16-ին Նազարյանը Փաշինյանի և ԱԺ-ում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու այլ պատգամավորների ու հազարավոր մարդկանց հետ Բաղրամյան պողոտայում շարժվում էր դեպի փշալարերը, որից այն կողմ, հաջորդ օրը, Սերժ Սարգսյանը պետք է ընտրվեր վարչապետ: Արդեն ապրիլի 20-ին Նազարյանի համար պարզ էր, որ հեղափոխությունը հաղթելու է:
Վերջին Լուրերը
Տեսադարան
«Հավանական եմ համարում նոր պատերազմ, որտեղ մենք կպարտվենք և կկորցնենք ամեն ինչ». 30 մարտի,...
Թաթուլ Հակոբյան․ «Արցախում ժամանակը աշխատում է նրա օգտին, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում»:
Ազատության հետ այս զրույցը կայացել է 2017թ մարտի 30-ին:
«Մարտի 1-ի մարդասպաններին պատժելն իմ կյանքի գործն է. բոլոր մարդասպանները կկանգնեն դատարանի առաջ»
2009թ հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանն ներկայացավ ՀՀ Գլխավոր դատախազություն: «Ես Նիկոլ Փաշինյանն եմ, եկել եմ, որ ինձ ձերբակալեք»,- ասաց նա, որը 2008թ մարտի 1-...
Լավրովի պլանը և Ռուսաստանը. Յուրի Մովսեսյանի և Թաթուլ Հակոբյանի զրույցը
«Լեռնային Ղարաբաղի բանակցային ճանապարհը. հարցեր և պատասխաններ» խորագրով շարունակվում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային հանգրվանների շուրջ զրույցների շարքը։ Այս թողարկման ընթացքում քննարկվում են...
Մադրիդյան սկզբունքներ. Թաթուլ Հակոբյանի և Յուրի Մովսեսյանի զրույցը
«Լեռնային Ղարաբաղի բանակցային ճանապարհը. Հարցեր ու պատասխաններ» խորագրով զրույցների շարքի այս թողարկման ընթացքում ներկայացվում և քննարկվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնարար փաստաթղթերից մեկը՝...
Քի Ուեսթ՝ ի՞նչ կարգավիճակ ունեին Մեղրին և Արցախը. Թաթուլ Հակոբյանի և Յուրի Մովսեսյանի զրույցը
Շարունակվում է «Լեռնային Ղարաբաղի բանակցային ճանապարհը. հարցեր ու պատասխաններ» խորագրով զրույցների շարքը: Այս թողարկման ընթացքում Յուրի Մովսեսյանը լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է քիուեսթյան...