Պե՞տք են արդյոք տաբուներ

1325

Հուլիսի 4-ին առաջին փոխվարչապետի խոսնակ Կարպիս Փաշոյանի հարցազրույցը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանին հանրային բուռն քննարկման առիթ է դարձել։ Փաշոյանը Ապրիլյան պատերազմի զինվորների և Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին խոսելիս ասել էր, որ չպետք է շահարկել նրանց անունները․ «Չպետք է շահարկել տղաների անունները։ Մանկահասակ դեմքով տղա, երևի էդ պահին չի էլ հասկացել ինչ է կատարվում, ու հիմա մենք անընդհատ շահարկում ենք էդ ամենը»։ Փաշոյանը հայտնել է աշխատանքից հեռանալու մտադրության մասին։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Թաթուլ Հակոբյանի հետ։